Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ռուբեն Մելիքյան. Վարչական ձերբակալման են ենթարկել՝ արձանագրության կազմումը ավարտին հասցնելու համար

Ռուբեն Մելիքյան. Վարչական ձերբակալման են ենթարկել՝ արձանագրության կազմումը ավարտին հասցնելու համար
08.07.2020 | 19:14

Նարեկ Սամսոնյանի մոտ եմ Կենտրոնի Ոստիկանության բաժնում։ Հենց նոր Ոստիկանության ներկայացուցիչը (կապիտան Հայրապետյանը) բանավոր պարզաբանեց, որ Ն. Սամսոնյանը ենթարկվել է վարչական ձերբակալման՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։

ԼՐԱՑՈՒՄ. 16:00. Կապիտանը լրացուցիչ պարզաբանեց, որ դիմակի համար արձանագրություն կազմելիս հնարավոր չի եղել այն ավարտին հասցնել, և վարչական ձերբակալման են ենթարկել՝ արձանագրության կազմումը ավարտին հասցնելու համար։

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ